
Փետրվարի 15-17-ը Վրաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ին ցերեկը կլինի +12, +14, իսկ 17-ին կնվազի մինչև +5, +7 աստիճան տաքություն։
Արևմտյան Վրաստանում հնարավոր է տեղումներ անձրևի տեսքով։ Քարթլիում ևս տեղ-տեղ կդիտվի անձրև։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ը ցերեկը կլինի +12, +14, 17-ին կնվազի +6, +8 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում տեղ-տեղ ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանը կլինի +3, +5 աստիճան։