
Վրաստանում սպասվում է շոգ, բայց փոփոխական եղանակ, որոշ շրջաններում մինչև հուլիսի 28-ը կարճատև անձրև և ամպրոպ. հաղորդում է Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը։
Օդի ջերմաստիճանը կլինի 28-33 աստիճան։ Կարճատև անձրևներ սպասվում են նաև մայրաքաղաք Թբիլիսիում՝ երեկոյան ու գիշերային ժամերին։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կկազմի 32-34 աստիճան։