Մինչև օգոստոսի 13-ը Վրաստանի տարածքով մեկ կպահպանվի անկայուն եղանակը: Շրջակա միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների ղեկավար Դոդո Գվազավան հայտարարել է, որ մինչև օգոստոսի 10-ն արևմյան Վրաստանում, այդ թվում Սև ծովի առափնյա հատվածներում տեղումներ չեն լինի, օդի ջերմաստիճանը կկազմի լեռնային գոտիներում 27-29 աստիճան, իսկ հարթավայրերում 32-33 աստիճան տաքություն: Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կկազմի 30-32 աստիճան:
Օգոստոսի 10-ի օրվա երկրորդ կեսից սպասվում է անձրև: Առափնյա հատվածներում քամի է կանխատեսվում: