Վրաստանի ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ 2021 թվականին զբոսաշրջության ցուցանիշը 2019-ի 25%-ն կազմելու, զբոսաշրջիկների ու այցելուների թիվն ավելանալու է հատկապես տարվա երկրորդ կեսին:
Զբոսաշրջության ոլորտը կորոնավիրուսից առավելապես տուժածն է: 2019-ը ռեկորդային տարի էր` տուրիզմի տեսանկյունից: Օտարերկրյա այցելուների թիվն անցավ 9,3 միլիոնից, եկամուտները կազմեցին 3,3 միլիարդ դոլար: Ռեկորդային ցուցանիշը շատերին ստիպեց այս ոլորտում ներդրումներ անել, պատրաստվել 2020-ին։ Նախորդ տարի տուրիզմից եկամուտը կազմել է ընդամենը 427,7 հազար դոլար:
Ապրիլին այցելուների թվի աճ է նկատվել: Վրաստանում մինչ պանդեմիան, տուրիզմին բաժին էր ընկնում երկրի տնտեսության 10%-ը, 2020-ին սահմանափակումների պատճառով գրեթե 90%-ով նվազել են:
Ներկայումս զբոսաշրջիկները Վրաստան մուտքի իրավունք ունեն միայն օդային ճանապարհով:
2021 թվականի առաջին 4 ամսվա ընթացքում օտարերկրյա այցելուների թիվը կազմել է 220,4 հազար, սա 90,3%-ով ցածր է 2019-ի ցուցանիշից:
Հետաքրքիր է իմանալ`