2024 թվականի հուլիսին Վրաստանի ողջ տարածքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 51 դեպք: Այդ մասին տեղեկացրել է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության ազգային անտառտնտեսության գործակալությունը:
Ըստ հաղորդագրության՝ ընդհանուր առմամբ առգրավվել է մինչև 102 հազար 874 խմ ապօրինի հատված տարբեր տեսակի փայտանյութ։
Նշված է նաև, որ ապօրինի ծառահատումների փաստերից 26 խախտում հայտնաբերել են Կախեթիի անտառային ծառայության աշխատակիցները, 2 փաստ՝ Քվեմո Քարթլիի, 2-ը՝ Շիդա Քարթլիի, 6-ը՝ Սամցխե-Ջավախեթիի, 2-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, 1-ը՝ Մցխեթա-Մթիանեթիի, 5-ը՝ Գուրիայի, 5-ը՝ Իմերեթիի անտառտնտեսության աշխատակիցները:
«Ազգային անտառտնտեսության գործակալության աշխատակիցները բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցների հետ Կախեթիի պետական անտառի տարածքում նաև հայտնաբերել են չգրանցված սղոցարանների 1 փաստ։ Կազմվել են համապատասխան փաստաթղթեր, փայտամշակման գործարանն առգրավվել է, իսկ շրջակա տարածքից հանված 15 խմ փայտանյութը կպահվի «տուգանային բակում»։ Քանի որ դեպքը պարունակում է քրեական հանցագործության նախանշաններ, նյութերն ուղարկվել են համապատասխան գերատեսչություն՝ հետագա գործողությունների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ 2024 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ազգային անտառտնտեսության գործակալության աշխատակիցները Վրաստանի ողջ տարածքում հայտնաբերել են ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 481 փաստ: «Տուգանային բակերում» պահվող ռեսուրսի ծավալը կազմել է 458 հազար 784 խմ: