Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկության (ՆԳՆ) համաձայն, 2022 թվականին Վրաստանում մարդասիրական կարգավիճակ է շնորհվել օտարերկրյա երկրների 460 քաղաքացիների, որոնցից ամենաշատը՝ 367-ը, Ուկրաինայի քաղաքացիներ են։
Ըստ ՆԳՆ վիճակագրական տվյալների, մեկ տարվա ընթացքում Վրաստանում հումանիտար կարգավիճակ ստացած անձանցից 39-ը Աֆղանստանի քաղաքացիներ են, 14-ը՝ չպարզված քաղաքացիություն ունեն, 13-ը՝ Եմենի, 11-ը՝ Իրաքի, 4-ը՝ Սիրիայի, 4-ը՝ Սոմալիի, 4-ը՝ Ռուսաստանի, 1-ը՝ Եգիպտոսի:
Նշված ժամանակահատվածում փախստականի կարգավիճակ է ստացել օտարերկրյա պետությունների 41 քաղաքացի։ Նրանցից 19-ը Աֆղանստանի քաղաքացիներ են, 5-ը` Իրանի, 2-ը` Ռուսաստանի, 4-ը` Եգիպտոսի, 1-ը` Թուրքիայի, 1-ը` Պակիստանի, 1-ը՝ Սիրիայի, իսկ 8-ը անհայտ քաղաքացիություն ունեցող անձինք են։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ օտարերկրյա 822 քաղաքացու մերժվել է կարգավիճակ տրամադրել։ Նրանց մեծ մասը՝ 310 հոգի, Իրանի քաղաքացիներ են, 40-ը՝ Ռուսաստանի, 77-ը՝ Թուրքիայի, 45-ը՝ Իրաքի, 55-ը՝ Եգիպտոսի, 70-ը՝ Հորդանանի, 36-ը՝ Նիգերիայի, 14-ը՝ Աֆղանստանի, 13-ը՝ Բանգլադեշի։
Անցյալ տարի որպես ապաստան հայցող գրանցվել է օտարերկրյա 1 473 քաղաքացի, որոնցից ամենաշատը՝ 516-ը, Ուկրաինայի քաղաքացիներ են։ Գրանցված ապաստան հայցողներից 203-ը Թուրքիայից են, 194-ը՝ Իրանից, Ռուսաստանից՝ 115-ը, Հորդանանից՝ 44-ը, Աֆղանստանից՝ 31-ը, Նիգերիայից՝ 27-ը, Եմենից՝ 21-ը, Հարավային Աֆրիկայից՝ 16-ը, Բանգլադեշից՝ 14-ը։
12 ամսում Վրաստանից արտաքսվել է այլ երկրների 165 քաղաքացի։
Ի դեպ, 2022 թվականի միգրացիայի տվյալները 2021 թվականի վիճակագրության համեմատ աճել են։