Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հրապարակել է միգրացիոն նոր տվյալներ, որոնց համաձայն՝ 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ապաստան է ստացել տարբեր երկրների 291 քաղաքացի. նույն ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է 55 օտարերկրացի։
ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի առաջին եռամսյակում`
- Վրաստանում փախստականի կարգավիճակ է տրվել 2 քաղաքացու, 1-ը ՌԴ քաղաքացի է, մյուսը՝ անձը չպարզված քաղաքացի։
- Հումանիտար նկատառումներով կարգավիճակ է շնորհվել Ուկրաինայի 39 և Ղազախստանի 3 քաղաքացու: Նույն կարգավիճակը տրվել է նաև 5 անձի, որոնց քաղաքացիությունը հաստատված չէ։
- Վրաստանում կարգավիճակից հրաժարվել է 153 քաղաքացի։ Նրանց թվում են Ռուսաստանի 9, Ուկրաինայի 2, Իրանի 48, Թուրքիայի 21, Միանմայի 16 քաղաքացի։
Վրաստանում օտարերկրացիների ժամանակավոր տեղաբաշխման կենտրոնում տեղավորվել է 38 քաղաքացի: - 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցվել է 291 օտարերկրացի։ Նրանցից 24-ը Ռուսաստանի, 68-ը՝ Ուկրաինայի, 49-ը՝ Իրանի, 29-ը՝ Թուրքիայի, 11-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։
Նույն տվյալների համաձայն, ապաստան են խնդրել նաև 10 քաղաքացիներ, որոնց քաղաքացիությունը հաստատված չէ, 2-ը՝ քաղաքացիություն չունեն, 4-ը՝ երկքաղաքացի են։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին երեք ամսում քննարկվել է ռեադմիսիայի (վերադարձ Վրաստան) 1 196 դիմում, որից բավարարվել է 1 190 անձի, այդ թվում՝ 273 անչափահասի դիմում։