
Հուլիսի 12-ին և 13-ին Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, որոշ վայրերում ուժեղ քամի և կարկուտ: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ Սև ծովում սպասվում է 2-3 բալանոց փոթորիկ:
Սպասվող ուժեղ տեղումները հնարավոր է առաջացնեն գետերի վարարում, իսկ երկրի լեռնային գոտիներում՝ սողանքների ակտիվացում: