
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրի ժողովրդագրական վիճակի մասին 2017-ի զեկույցը, ըստ որի Վրաստանում ամուսնությունների թիվը նվազում է, ամուսնալուծություններինը՝ ավելանում։
Վրաստանում ամուսնությունների թիվը 2017-ին կազմել է 23 հազար 684։ 2016-ին այդ թիվն անցել էր 25 հազարից։
Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, 2017-ին Վրաստանում գրանցվել է 10 հազար 222 դեպք։ 2016-ին, սակայն, ամուսնալուծությունները ավելի քիչ էին՝ 9 հազար 539։