Վրաստանի ազգային վիճակագրության վարչությունը (Geostat) հրապարակել է 2021 թվականի ժողովրդագրական տվյալները։ Ըստ տեղեկատվության՝ անցյալ տարի Վրաստանում գրանցվել է 23 155 ամուսնություն, ինչը 41,5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Առաջին ամուսնության միջին տարիքը կանանց համար 29 է, իսկ տղամարդկանց համար՝ 31,5 տարին։
Համեմատաբար բարձր է նաև ամուսնալուծությունների ցուցանիշը։ 2021 թվականին գրանցված ամուսնալուծությունների թիվը կազմում է 10 654, ինչը 39,4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։