
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակվել է Քելլի Դեգնանը: Միացյալ նահանգների սենատն արդեն կայացրել է համապատասխան որոշում:
Քելլի Դեգնանը մինչ այս Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ նավատորմի քաղաքական խորհրդատուն էր: Նա դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատելու 25 տարվա փորձ ունի:
Դեգնանն դիվանագիտական բարձրագույն պաշտոններ է զբաղեցրել Իտալիայում, Կոսովոյում, Աֆղանստանում և Թուրքիայում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր 2018-ի մարտից: 2015-ից 2018 թվականներին Վրաստանում ԱՄՆ դեսպանն էր Յան Քելլին: