Վրաստանի աշխատաշուկայում առավել պահանջված են վաճառքի, կառավարման և ֆինանսների ոլորտների մասնագետները։ Այս մասին ասվում է Employment Tracker հետզոտության մեջ, որը պարբերաբար հրապարակում է վրացական PMCG ընկերությունը։
Հետազոտությունը հիմնված է Վրաստանի աշխատանքի որոնման ամենահայտնի jobs.ge կայքի տվյալների վրա։
2024 թվականի առաջին կիսամյակում այնտեղ հրապարակվել է շուրջ 45 հազար թափուր աշխատատեղ, ինչը գրեթե 6 տոկոսով ավելի է, քան 2023 թվականի հունվար-հունիսին։
- Թափուր աշխատատեղերի մինչև 20 տոկոսը բաժին է ընկնում առք ու վաճառքին՝ մոտ 10,9 հազար թափուր աշխատատեղ առաջին կիսամյակում։
- 18 տոկոսը՝ կառավարման ոլորտին, վերոնշյալ ժամանակահատվածում հայտարարվել է 10 540 թափուր աշխատատեղ։
- 14 տոկոսը՝ ֆինանսների և վիճակագրության ոլորտումն է, ավելի քան 8 հազար թափուր աշխատատեղ։
- 14 տոկոսը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և ծրագրավորում ոլորտը։