Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու (E60) մաս հանդիսացող Ռիկոթիի ճանապարհի գործող թունելին զուգահեռ նոր թունել է անցկացվել։
Չումաթելեթի-Խևի հատվածի նոր թունելի երկարությունը 1800 մետր է և այսօրվա դրությամբ այն երկրի ամենաերկար թունելն է, փոխանցում է ավտոճանապարհների ազգային վարչությունը։
Գլխավոր ճանապարհի 81 կմ-ում շինարարական աշխատանքները շարունակվում են։
Ի դեպ, ընդհանուր առմամբ՝ Ռիկոթիի ծրագրի շրջանակներում նախատեսված է 51 թունել և 97 կամուրջ. այս պահի դրությամբ հատվել է 48 թունել և կառուցվել 83 կամուրջ։
Արևելք-Արևմուտք մայրուղու շինարարությունն ընթանում է միջազգային ֆինանսական կառույցների՝ Եվրոպական ներդրումային բանկի (EIB), Համաշխարհային բանկի (WB) և Ասիական զարգացման բանկի (ADB) աջակցությամբ: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է մինչև 2,6 մլրդ լարի։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։