
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում աղքատության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,8 տոկոսով։
Ըստ Geostat-ի՝ քաղաքային բնակավայրերում աղքատության մակարդակը նվազել է 2,1 տոկոսային կետով՝ հասնելով 15 տոկոսի, իսկ գյուղական բնակավայրերում՝ 6,3 տոկոսային կետով՝ հասնելով 21,3 տոկոսի։
Նշենք, որ 2021 թվականին աղքատության բացարձակ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է բնակչության բոլոր տարիքային խմբերում։