
Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը հումանիտար օգնություն է տրամադրել Մառեուլիում:
600 փաթեթ կբաժանվի Մառեուլիի ու Բոլնիսիի անապահով ընտանիքներին: Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսեն Հասանովն ասել է, որ ակցիան արվում է՝ հանուն Վրաստանի ու Ադրբեջանի բարեկամության՝ Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ: Ակցիան շարունակվելու է Ռուսթավիում, Կախեթիում, Գարդաբանիում, Թբիլիսիում, Շիդա Քարթլիում: