
Վրաստանի դպրոցներում համակարգչային լաբորատորիաներ հիմնելու համար ավելի քան 30 մլն լարի կհատկացվի, կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի պարզաբանմամբ, այս տարի նախատեսվում է նաև 500 դպրոցի կառուցում և վերականգնում։
«Հունվարի մեկից սկսվելու է դպրոցների շինարարությունը, վերականգնումը։ Ծրագրել ենք 800 դպրոցի նորոգում, գալիք տարվանից սկսում ենք 500 դպրոցի նորոգումը, ինչը կարևոր է հաջորդ սերնդի համար։
Մեր սերունդը պետք է մեծանա առողջ, լավ միջավայրում։ Բացի այդ, ավելի քան 30 մլն լարի կհատկացվի դպրոցներում համակարգչային լաբորատորիաներ հիմնելու համար»,- ասել է վարչապետը։