
Ընդդիմադիր «Լելոն Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեի հայտարարությամբ, այսօրվա դրությամբ Վրաստանում 77 000 երեխա սոված է:
Խազարաձեն լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ սա խնդիր է, որն իշխող կուսակցությանը չի հաջողվել լուծել:
«Մեր բաց գրասենյակից շարունակում ենք մամլո ասուլիսներ անել, թեման Վրաստանում սովի ու աղքատության մատված երեխաների հարցն է․ այս իրավիճակը ստեղծվել է տարիների ընթացքում, որը ոչ մի կերպ չլուծեց «Վրացական երազանքը»։ Այսօր Վրաստանում 77 000 սոված երեխա կա»,- հայտարարել է Խազարաձեն:
Կուսակցության անդամ Գրիգոլ Գեելիան հայտարարում է, որ «Լելոն Վրաստանի համար» քաղաքական ուժն իշխանության գալուն պես արմատախիլ կանի այս խնդիրը: Նրա խոսքով, դա անելու ճանապարհը ավելի շատ աշխատատեղեր ստեղծելն է: