
2023 թվականին Վրաստանում որդեգրվել է 56 երեխա, այդ թվում՝ 4-ը հատուկ կարողություններ ունեցող, նշված է թրաֆիքինգից տուժածների խնամքի և աջակցության պետական գործակալության կայքում:
2023 թվականի տվյալներով որդեգրման կարգավիճակով կա 146 երեխա, նրանցից 113-ը՝ տարբեր կարիքներով։ Որդեգրողների թիվը կազմում է 1 975։
2022 թվականին, ըստ գործակալության տեղեկությունների՝ երկրում կար որդեգրման կարգավիճակ ունեցող 154 երեխա, որդեգրվել է 60-ը։ Որդեգրողների թիվը 2022 կազմել է 2 239: