Վրաստանում 4 նախարարի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ իսկ պատճառով կառավարության այսօրվա նիստին ներկա են գտնվել նախարարների միայն մի մասը։
Կառավարության տեղեկության համաձայն՝ վարակը հաստատվել է կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի, ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի մոտ։