
Վրաստանում հեռավար ուսուցման տարբերակն ընտրել է 28.977 աշակերտ, որը աշակերտների ընդհանուր թվի 4,6%-ն է:
Ինչպես հաղորդել է կրթության և գիտության նախարարության «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը» (EMIS)՝ երեկ ժամը 18:00 -ի դրությամբ 6533 ծնող է դիմել հեռավար ռեժիմին անցնելու համար, սակայն 1550-ը չեղյալ են հայտարարել դիմումը:
«Սկզբում առցանց կրթության համար գրանցվել էր 23 994 աշակերտ: Երեկ ժամը 18:00 -ի դրությամբ գրանցվել է 6533 երեխա, որից 1550-ը չեղյալ են հայտարարել իրենց դիմումը: Այժմ հեռավար տարբերակով սովորում է 28,977 աշակերտ:
Ամբողջ երկրի մասշտաբով աշակերտների թիվը 624.000 է»,- նշվում է հաղորդագրության մեջ։