
Վրաստանում 2018 թվականին կատարված դեղատնային այցերի ընթացքում հայտնաբերված խախտումների պատճառով 23 դեղատուն զրկվել է գործելու թույլտվությունից:
Այս մասին նշված է բժշկական գործունեության պետական կարգավորման ծառայության կողմից հրապարակված հաշվետվությունում:
Հաշվետվության համաձայն, 2018թ հունվարի 1-ից 2019-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքային գործունեության վերահսկողության 810 միջոցառում է իրականացվել, 652-ի դեպքում խախտում է արձանագրվել: Այսպիսով, գործելու լիցենզիայից զրկվել է 23 դեղատուն: