Վրաստանում անչափահասների պատվաստում չի ծրագրվում` հայտնում են Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնից:
Վրաստանը սպասում է այս հարցի հետ կապված` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Դեղամիջոցների Եվրոպական գործակալության քննարկմանը:
Կենտրոնի ղեկավարի խոսքով` գոնե մինչև աշուն երեխաների պատվաստումը բացառվում է, սակայն սա կարևոր հարց է, որովհետև աշխարհը չի կարողանա հաղթել պանդեմիային` առանց անչափահասներին պատվաստելու: Երեխաները վարակի ակտիվ տարածողներ են:
Հիշեցնենք` Վրաստանում մարտի 15-ից մինչ օրս մոտ 55 հազար մարդ է պատվաստվել: Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել: