Վրաստանի հանրային դպրոցների 12-րդ դասարանցիներն այսօր՝ մայիսի 20-ին ավարտեցին դպրոցը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով արդեն երկրորդ տարին է՝ ուսումնական գործընթացն ընթանում էր խառը ռեժիմով՝ օնլայն և օֆլայն:
«Դուք յուրահատուկ երիտասարդներ եք: Այն դեպքում, երբ պանդեմիան լիովին փոխեց բոլորիս կյանքը, դուք հաղթահարեցիք անսպասելի բարդություններն ու հաջողությամբ ավարտեցիք ուսումը: Այս մեծ փորձը միայն դրական կերպով կազդի ձեր ապագայի վրա ու վստահ եմ` բոլոր բարդությունները կյանքում կհաղթահարեք»,- այսպես է շրջանավարտներին շնորհավորել Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին:
Վրաստանում ավանդույթ է նշել «Վերջին զանգը»: Նախորդ տարի պանդեմիայի պատճառով շրջանավարտները զրկվեցին այս միջոցառումը նշելու հնարավորությունից: Այա տարի՝ ԿԳ նախարարությունը հատուկ խորհրդատվություններ է ուղարկել դպրոցներին: