Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում 12-15 տարեկան 150-200 երեխա է պատվաստվել։
«Կորոնավիրուսի դեմ 12-15 տարեկանների պատվաստումը թույլատրելու մասին որոշումը երեկ է ստորագրվել։ Այսօր այն ակտիվորեն ընթանում է, 150-200 դեռահաս արդեն պատվաստվել է», — ասել է Գամկղրելիձեն։
Իմունականխարգելման խորհրդի որոշման համաձայն՝ 12-15 տարեկան երեխաների պատվաստումը Pfizer դեղամիջոցով հնարավոր է դարձել։ Մինչ այդ 12-15 տարեկան 106 դեռահաս պատվաստվել է բժշկական ցուցումներով։