
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը տրանսպորտային միջոցների տեխզննման արդյունքների կեղծման փաստեր է հայտնաբերել։ Այս մասին interpressnews-ին տեղեկացրել են քննչական ծառայությունից:
Ծառայության աշխատակիցները հետաքննություն են իրականացրել երկրի տարբեր շրջաններում գործող տեխզննման կայանների կողմից տեխնիկապես անսարք տրանսպորտային միջոցներին տեխզննման կտրոն (փաստաթուղթ) տրամադրելու դեպքերի առնչությամբ:
Անցկացված օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումների արդյունքում Թբիլիսիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, Իմերեթիում, Կախեթիում և Մցխեթա Մթիանեթիում հայտնաբերվել է նման 10 կայան, որոնց տրամադրած տեխզննման վկայագրերը չեն պատկերում իրականությունը։
Հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 362-րդ հոդվածի երկրորդ և 221-րդ հոդվածի չորրորդ մասով, ինչը ենթադրում է4-6 տարի ժամկետով ազատազրկում: