Կորոնավիրուսով վարակված 10 ասմական երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Նկատվում է հիվանդության թեթև ընթացք, ըստ բուժող բժիշկների` նույնիսկ ջերմություն չունի: Փոքրիկը բուժում է ստանում Թբիլիսիի մանկական ինֆեկցիոն հիվանդանոցում: Վարակաբանները փորձում են պարզել վարակի աղբյուրը: Ընտանիքի ոչ մի անդամի մոտ վարակ չի հաստատվել: Հիվանդացած փոքրիկը Թելավիից է:
Ըստ stopcov.ge-ի նոր տվյալների` հաստատված դեպքերի թիվը Վրաստանում 1006 է, որոնցից 883-ն ապաքինվել է, 15-ը` մահացել: