Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4233 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 432 903 է:
Նախօրեին կատարվել է 45 229 թեստ, որից 26 469-ը՝ հակամարմինների, 18 760-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1934 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 390 827 մարդ:
Երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 5 948:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 9,36%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7,65%, վերջին 7 օրվանը՝ 8,35%: