
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ուժեղացնում է սահմանային վերահսկողությունը: Նախարարությունը ներդնում է միջազգային կազմակերպություններից ձեռք բերած սահմանային միջադեպերի հետաքննության և կանխարգելման մեխանիզմներ:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, սահմանապահների վերապատրաստման ծրագրի շրջանակներում, 2018 թվականի հունվարի 1-ից ՆԳՆ-ի ակադեմիայում կազմակերպված դասընթացներին 75 աշխատակից է մասնակցել։ Այս պահին ընթացող «Սահմանային ոստիկանության տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգ» դասընթացին 16 սահմանապահ է մասնակցում:
Ինչ վերաբերում է այսպես կոչված կանաչ գծի տեխնիկական սարքավորումների (սենսորների, տեսախցիկների) տեղադրմանը, ՆԳՆ-ի փոխանցմամբ, տեղեկատվությունը գաղտնի է: Գերատեսչությունից չեն հստակեցրել, թե արդյոք նշված տեխնոլոգիաները տեղադրվել են սահմանների այն հատվածներում, որոնք Վրաստանի կողմից չեն վերահսկվում: