
Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին սոցցանցում արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը։
Լիպավսլին հայտարարել է, որ Վրաստանն ունի Չեխիայի ամբողջական աջակցությունը։
«Ուրախ եմ հանդիպել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Մեր երկկողմ հարաբերություններից զատ, խոսեցինք Վրաստանի եվրոպական նկրտումների և տարածաշրջանային մարտահրավերների մասին»,- նշել է Չեխիայի արտգործնախարարը: