Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանն ասել է, որ այսօր Վրաստանն ունի բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված ոստիկաններ։
Ըստ վարչապետի՝ այդ արդյունքը ներքին գործերի (ՆԳ) նախարարի և գերատեսչության աշխատակիցների անխոնջ աշխատանքի շնորհիվ է:
«Ես հպարտ եմ վրացական ոստիկանությունով, հպարտ եմ, որ մեր ոստիկանությունը հենց այսպիսին է:
Այսօր, երբ մեր երկիրը, ժողովուրդը և կառավարությունը միասին ամրապնդում են պետությունը, մենք ձգտում ենք ստեղծել ժամանակակից, եվրոպական պետություն, կարելի է հանգիստ ասել, որ մենք արդեն ունենք իսկապես ժամանակակից և ամենակարևորը բարձր պրոֆեսիոնալիզմով ոստիկանություն…», — ասել է Վրաստանի վարչապետը, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո ՆԳ առաջին նախարարն էր։
Ի դեպ, այսօր՝ մայիսի 31-ին, Վրաստանում նշվում է ոստիկանության օրը։