
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովում հայտնել է, որ Վրաստանն ունի աշխարհի ամենամաքուր էներգիայի համակարգերից մեկը:
Վարչապետը նշել է, որ դրա 85 տոկոսը ստացվում է վերականգնվող աղբյուրներից, և այդ մասնաբաժնի հետագա ավելացումը Վրաստանի ռազմավարական առաջնահերթությունն է:
Նրա խոսքով, Վրաստանը նաև շարունակում է զարգացնել և աջակցել այնպիսի ոչ ավանդական, վերականգնվող էներգիայի նախագծերի, ինչպիսիք են` արևը, քամին, ջուրը, երկրաջերմային և էներգիայի այլ կայուն աղբյուրներ ու միջոցներ։
«Վստահ եմ, որ Շարմ էլ-Շեյխում մեր բանակցությունների արդյունքը կլինի երկրների ճկունությունը բարձրացնելու ամուր շրջանակի ստեղծումը։ Սակայն այդ ջանքերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե բոլոր տարածաշրջաններում հաշվի առնվեն զարգացող երկրների հեռանկարներն ու համատեքստը»,- ասել է Ղարիբաշվիլին։