
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Ռումինիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովին: Հանդիպումը տեղի է ունեցել Բուխարեստում ընթացող Վրաստան, Ադրբեջան, Թուրքմենստան և Ռումինիա քառակողմ հանդիպման շրջանակներում:
Արտաքին գերատեսչության հաղորդմամբ, Դավիթ Զալկալիանին և Ռաշիդ Մերեդովը ստորագրել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև 2019-2021 թվականների համագործակցության գործողությունների ծրագիր, որը նրանց հավաստմամբ, լրացուցիչ ուժ կհաղորդի հարաբերությունների ակտիվացմանը:
Հանդիպմանը կողմերը ընդգծել են երկու երկրների համագործակցության և միջազգային նշանակություն ունեցող տարանցիկ և էներգետիկ ծրագրերում մասնակցության կարևորությանը: ԱԳՆ-ի հայտարարությամբ, այս կողմով բարձր գնահատական է տրվել Ռումինիայում ընթացող նախարարների հանդիպմանը, որի շրջանակներում կստորագրվի Բուխարեստի հռչակագիրը, որը կնպաստի Կասպից Ծովի և Սև Ծովի տրանսպորտային երթուղու զարգացմանը: