
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սոցիալական ցանցերում արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը։
Վարչապետի խոսքով, Վրաստանն ու ՆԱՏՕ-ն վստահելի գործընկերներ են։
«Բրյուսել կատարած այցի ժամանակ ես հիանալի հանդիպում ունեցա Յենս Ստոլտենբերգի հետ։ Քննարկեցինք երկկողմ և տարածաշրջանային համագործակցության օրակարգը, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները և ապագա գործընկերության հարցերը», — նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը։