
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին հոկտեմբերի 20-21-ը կմեկնի Մեծ Բրիտանիա: Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության մամլո ծառայությունից:
Այցի շրջանակներում կողմերը Վրաստանի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր: Այս փաստաթուղթն ուժի մեջ կմտնի, երբ միացյալ թագավորությունը վերջնականապես կավարտի ԵՄ-ից դուրս գալուց գործընթացը: Brexit-ից հետո երկկողմ հարաբերություններում այն կփոխարինի Վրաստանի ու ԵՄ-ի միջև գոյություն ունեցող ասոցացման համաձայնագրին:
Արտգործնախարարության տեղեկատվության համաձայն, նոր համաձայնագիրն ընդգրկում է համագործակցության լայն շրջանակ, նաև պահպանում է առևտրի ազատ ռեժիմի մասին համաձայնագիրը: