Համացանցի ազատության ցուցանիշով Վրաստանն ու Հայաստանը ազատ երկրների շարքում են։ Սա է վկայում միջազգային իրավապաշտպան Freedom House-ի 2024 թվականի «Համացանցի ազատությունը» զեկույցը:
Նշված է, որ Վրաստանը համացանցի ազատության ցուցանիշով 100-ից հավաքել է 74 միավոր: Զեկույցն ընդգրկում է 2023 թվականի հունիսից մինչև 2024-ի մայիսն ընկած ժամանակահատվածը։
Հարևան Հայաստանը համացանցի ազատության ցուցանիշով նույնպես 74 միավոր է հավաքել: Ադրբեջանը 34 միավորով ոչ ազատ երկրների շարքում է։
Իրանը՝ 12, իսկ Թուրքիան՝ 31 միավորներով ևս ոչ ազատ երկրների թվում են։
Ըստ զեկույցի՝ արդեն 14-րդ տարին անընդմեջ համացանցի ազատությունն ամբողջ աշխարհում նվազում է։ Մարդու առցանց իրավունքների պաշտպանությունը նվազել է 72 երկրներից 27-ում, որոնք ընդգրկված են Freedom on the Net-ում, մինչդեռ 18 երկրներում բարելավումներ են գրանցվել: