Վրաց-հայկական դիվանագիտական հարբերությունների հաստատման 30 տարիներն այն տարիներն են, երբ երկու նորանկախ երկրները՝ Վրաստանն ու Հայաստանը, կարողացան դիվանագիտական հարաբերություններ հաստատել և պատմությունը շարունակել բարեկամաբար, ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ամփոփելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները:
Պապուաշվիլին նշել է, որ այսօր երկու երկրներն էլ անկախ, հաջողակ և ժողովրդավարական ուղիով զարգացող պետություններ են:
«Այսօր մենք նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, սակայն այսքանով չի սահմանափակվում մեր հարաբերությունների պատմությունը. մեր երկու ժողովուրդներին հազարամյակների պատմություն է կապում»,- ասում է Պապուաշվիլին:
Ըստ Պապուաշվիլիի՝ Վրաստանի և Հայաստանի պատմությունը փոխադարձաբար կապակցված, մշակութային կապերով սերտաճած, միմյանց փորձառություն փոխանցող պատմություն է:
Նշենք, որ այսօր Թբիլիսիում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Վրաց-հայկական հարաբերությունները գնալով ջերմանում են. Վիրահայոց թեմի առաջնորդ