Վրաստանն ու Հայաստանը՝ ռուսաստանցիների համար միջանցք դեպի Եվրոպա

Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո ՌԴ-ի բազմաթիվ քաղաքացիներ մեկնել են հարևան երկրներ, սակայն նրանցից շատերը չեն պատրաստվում այնտեղ մնալ և ծրագրում են տեղափոխվել Եվրոպա։ Եվրոպական երկրներում երկարատև մնալու համար նրանք պետք է կացության թույլտվություն ստանան։

Ռուսական Forbes-ը ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, թե արդյոք ռուսները կարող են դիմել երրորդ երկրներից եվրոպական կացության թույլտվության համար, և ինչ է պահանջվում դրա համար։

Հոդվածում նշվում է, որ ՌԴ քաղաքացիների մեծամասնության ընտրությունը կանգ է առել Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների վրա. նրանք հիմնականում մեկնել են Վրաստան, Ղազախստան, Թուրքիա և Հայաստան։

Ստացվում է, որ շտապ հեռացած ռուսները խնդրի առաջ են կանգնել՝ ճանապարհը դեպի ԵՄ շարունակելու համար նրանք այժմ պետք է երրորդ երկրում կացության փաստաթղթեր ստանան։

Եվրոպա գնալու ճանապարհին ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու ամենահարմար տարբերակներն են Հայաստանը, Վրաստանը և Ղազախստանը։ Պարբերականի փոխանցմամբ, օրինակ, Ղազախստանից հնարավոր չէ դիմել Պորտուգալիայում բնակության թույլտվության համար, իսկ Վրաստանից Պորտուգալիայում կացության թույլտվություն ստանալու համար դիմումը պետ է ուղարկվի Թուրքիայից: