Ռուսաստանի հեռանկարային տեխնոլոգիաների կենտրոնի (ЦРПТ) տեղեկատվությունը հիմք ընդունելով` ռուսական ТАСС գործակալությունը հայտնել է, որ վերջին երեք ամիսների արդյունքներով՝ Ռուսաստանի խմելու և հանքային ջրի հիմնական մատակարարը Վրաստանն է:
Ըստ վերոնշյալ կենտրոնի տվյալների՝ Ռուսաստանի տարածք մտնող ջրի 71 տոկոսը տեղ է հասնում Վրաստանից, 10 տոկոսը՝ Հայաստանից, 5 տոկոսը՝ Իտալիայից, 4 տոկոսը՝ Ղազախստանից, 3 տոկոսը՝ Սլովենիայից։
Ի դեպ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, այս տարի Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները սերտացել են:
Ըստ այդմ՝ 11 ամսում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 49,2 տոկոսով և կազմել 2,205 մլրդ դոլար. Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 13 տոկոս մասնաբաժնով։