Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքով՝ աշխարհի 38 երկրներ, դիմել են Միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։
Հատկանշական է, որ այդ երկրների թվում է նաև Վրաստանը։
«Այս գիշեր աշխարհի 38 երկրներ դիմել են Միջազգային քրեական դատարան՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցով։ Մեզ համար պարզ է, որ Պուտինի սարսափելի գործողություններն անպատիժ չեն մնա»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ջոնսոնը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք Հաագայում հայց են ներկայացրել Ռուսաստանի դեմ։ Դիմած երկրների շարքում են նաև Ալբանիան, Ավստրալիան, Ավստրիան, Չեխիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան։ Դատարան դիմած երկրների ամբողջական ցանկն՝ այստեղ։