Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի խոսքով, Վրաստանն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, և երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում մշտապես զարգանում են։
Ասադովը Վրաստան-Ադրբեջան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում նշել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը միշտ աջակցում են միմյանց միջազգային հարաբերությունների մակարդակով։
«Ուրախ եմ, որ պաշտոնական այցով գտնվում եմ մեր բարեկամ երկրում։ Մենք շատ ենք կարևորում այս այցը։ Կարծում եմ, որ այցը կնպաստի Ադրբեջանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանը։ Միջկառավարական հանձնաժողովի նիստը լավ հնարավորություն է քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության ոլորտների ընդլայնման ուղիները։
…Մեր երկրների հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի»,- ասել է Ասադովը:
Ըստ Ասադովի՝ երկու երկրները միշտ աջակցել են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Օրինակելի գործընկերությամբ կնպաստենք Հարավային Կովկասի ավելի կայուն ձևավորմանը. վարչապետ