«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Ալեքո Էլիսաշվիլին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանի 15 քաղաքացիների ազատ արձակումը՝ շեշտելով Վրաստանի կառավարության դերն այս գործընթացում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ միասին Վրաստանը կարողացավ օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը:
«Կեցցեն բոլորը, ով մասնակցեց մեր կողմից: Որքան ես գիտեմ, վարչապետ Ղարիբաշվիլին մասնակցություն է ունեցել, կեցցե նա: Այո, Վրաստանը Հարավային Կովկասում ունի ունիկալ քաղաքական և տարածաշրջանային դիրք: Ցավալի է, որ մենք այս լծակը ճիշտ չօգտագործեցինք` մանավանդ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության ընթացքում: Այս դերի օգտագործումը շատ ձեռնտու է ամբողջ երկրին: Մի կողմ թողնելով քաղաքական նախասիրությունները` մենք բոլորս այս երկրի զավակներն ենք: Կարելի է հպարտանալ, որ Վրաստանի պետությունն ու կառավարությունը կարողացան դա անել», — ասաց նա լրագրողներին:
Հիշեցում`
Հայաստան-Ադրբեջան գործարքը 3 ամիս նախապատրաստվում էր. Վրաստանի ԱԳ նախարար