Ըստ «Galt & Taggart»-ի (առաջատար ներդրումային ընկերություն Վրաստանում — հեղ.)` Վրաստանն այս տարի զբոսաշրջությունից 4,3 միլիարդ ԱՄՆ դոլարի (11 մլրդ 545 մլն 500 հազար լարի ) եկամուտ կստանա:
Տեղեկության համաձայն՝ 2024 թվականի օգոստոսին զբոսաշրջությունից ստացված եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 23,5%-ով և կազմել 670 մլն ԱՄՆ դոլար (1 մլրդ 798 մլն 950 հազար լարի)։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվար-օգոստոսին զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 3,2 մլրդ ԱՄՆ դոլար (8 մլրդ 592 մլն լարի), ինչը տարեկան աճ է 11,8%-ով։