Վրաստանը 2021 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում ընդունել է ավելի քան մեկ միլիոն միջազգային ճանապարհորդի և 2019 թվականի ցուցանիշները բարելավել 18 տոկոսով:
Ընթացիկ տարվա 1-ին ութ ամիսների ընթացքում զբոսաշրջությունը 505 մլն լարի եկամուտ է բերել: Բացի այդ` ավիաշուկա է վերադարձվել 2019 թվականին երկրում գործող գործընկեր ավիաընկերությունների 98% -ը:
Վերագործարկվել է երկրի բոլոր երեք միջազգային օդանավակայաններից ուղիղ չվերթների ավելի քան 90%-ը:
Վրաստանի հետ թռիչքների վերականգնման հարցը քննարկել պատրաստ է նաև Ռուսաստանի դաշնությունը` լրագրողներին հայտնել է Միջազգային հարցերով դաշնային խորհրդի նախագահ Գրիգորի Կարասինը:
Կարասինն ասել է` վաղ թե ուշ խնդիրը պետք է լուծում ստանա` միևնույն ժամանակ, դժվարացել է կոնկրետ ժամկետներ նշել` օդային երթեւեկության վերսկսման համար: Ռուս պաշտոնյան չի բացառել, որ հարցը կքննարկվի սեպտեմբեր-հոկտեմբերին` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով` Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը: Ռուսաստանն արգելեց թռիչքները դեպի Վրաստան` 2019-ի ամռանը՝ ի պատասխան Պետդումայի պատգամավոր Գավրիլովի Թբիլիսի այցի ֆոնին հակառուսական գործողությունների:
Մարտի 1 -ից Վրաստանը թույլատրել է Ռուսաստանի քաղաքացիներին օդային ճանապարհով մուտք գործել երկիր` պատվաստման վկայականով կամ PCR- ի բացասական թեստով: Մինչ այդ դա հնարավոր էր միայն այլ երկրներով տարանցիկ փոխադրման միջոցով: