2019 թվականի ինն ամիսներին Վրաստանը 50 երկրներ արտահանել է մոտ 65,2 միլիոն շիշ (0,75 լ) գինի, ինչը 10%-ով ավելին է, քան 2018-ի նույն ժամանակահատվածում: Այդ մասին հայտնում են գինիների ազգային գործակալությունից:
Արտահանվող գինու արժեքը հասնում է 164 միլիոն դոլարի, ինչը 16%-ով ավելին է, քան 2018-ի նույն ժամանակահատվածում:
Վրաստանի համար արտահանումը դեպի ռազմավարական գինու շուկաներ ավելացել է՝
ԱՄՆ — 60% (533.206 շիշ),
Մեծ Բրիտանիա — 40% (93.067 շիշ),
Լեհաստան — 18% (2 905 372 շիշ)
Չինաստան — 11% (5,334.939 շիշ):
Արտահանման աճի դինամիկան նկատվում է նաև հետևյալ երկրներում.
Լիտվան — 52% (503.832 շիշ),
Գերմանիա — 36% (476.145 շիշ),
Բելառուս — 35% (1,606,565 շիշ),
Իսրայել — 88% (218.921 շիշ),
Էստոնիա — 19% (499,736 շիշ),
Ռուսաստան — 11% (41 112 235 շիշ) և այլն: