Վրաստանը հունիսին` Ռումինիայի հետ միասին, կհյուրընկալի 2023 թվականի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։
Առաջնության խաղերը կանցկացվեն Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում։ Խորհրդարանի մեծամասնության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության համաձայն, նախատեսվում է UEFA-ին և Ֆուտբոլի ֆեդերացիային ազատել առաջնության անցկացման հետ կապված գործառնությունների հարկերից։
Խոսքը UEFA-ի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կատարած ծախսերի, ստացած եկամուտների և այլ գործառնությունների մասին է, որոնք առնչվում են առաջնության անցկացմանը։ Պարզաբանման համաձայն, UEFA-ի առաջնությունների անցկացման ժամանակ նմանատիպ հարկային արտոնությունները տրամադրում են այլ երկրները։
Փաստաթղթում խոսվում է նաև հաշվարկային գումարների մասին, որոնց դեպքում կկիրառվեն հարկային արտոնությունները։