Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Գիորգի Ցագարեիշվիլին նշանակվել է օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար։ Տեղեկությունը տարածում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հունիսի 19-ի դրությամբ Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն ունի հինգ տեղակալ՝ Թամար Գաբունիան, Թեո Գիորգաձեն, Իրինե Ծաքաձեն, Գիորգի Պատարիձեն և Գիորգի Ցագարեիշվիլին։
Ցագարեիշվիլին չորս գումարման խորհրդարանի պատգամավոր է. պատգամավոր է եղել 2004-2016 թվականներին (6-րդ, 7-րդ և 8-րդ գումարումների խորհրդարանում), 10-րդ գումարման խորհրդարան է մտել խորհրդարանի նախկին նախագահ, պատգամավոր Կախա Կուճավայի փոխարեն, ով հրաժարվել է պատգամավորական մանդատից։.
Ցագարեիշվիլին այն 84 պատգամավորներից մեկն է, ովքեր աջակցել են «գործակալների օրենքի» ընդունմանը: