
Նոր կորոնավիրուսի մուտքը կանխելու համար Վրաստանն արգելել է Չինաստանից կենդանիների ներմուծումը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը:
Արգելքը ուժի մեջ կլինի մինչև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և կենդանիների առողջապահության միջազգային կազմակերպության (OIE) կողմից Չինաստանի ժողովրդական հանրապետությունը կորոնավիրուսից ազատ գոտի հայտարարելը:
Ըստ նախարարության տարածած տեղեկատվության՝ Չինաստանից Վրաստան ներկրվում են դեկորատիվ կրիաներ և ձկներ: