
Սեղանի թենիսիստ Աննա Նիկոյանը Վրաստանից երրորդ Եվրոպական խաղերին մասնակցելու իրավունք է ստացել։ Նիկոյանը 23-ամյա սեղանի թենիսիստ է և վերջին մի քանի տարիներին հանդես է գալիս սերբական և հունգարական պրոֆեսիոնալ ակումբներում։
Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ից կանցկացվեն երրորդ Եվրոպական խաղերը, որտեղ հանդես կգան Եվրոպայի լավագույն սեղանի 31 թենիսիստուհիները և Նիկոյանը` որպես Wild քարտի սեփականատեր:
Կազմակերպիչների որոշմամբ, Wild քարտը տրվում է այն մարզիկին և երկրին, որտեղ սեղանի թենիսը դեռ զարգացած չէ, և վերջին տարիներին մեծ առաջընթաց է նկատվում։
Նշենք, որ սեղանի թենիսն օլիմպիական մարզաձեւ է 1988 թվականից, և սա կլինի անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին դեպքը, երբ Վրաստանից սեղանի թենիսիստը հանդես կգա նման մեծ մարզական միջացառմանը։