
Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է Թբիլիսիում վերջին օրերի ընթացքում զարգացող իրադարձություններին:
«Վրաստանի համապատասխան հաստատություններն ամբողջովին կապահովեն երկրում գտնվող հյուրերի, օտարերկրացի լրագրողների և զբոսաշրջիկների, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը, նրանց վտանգ չի սպառնում»,- նշված է հայտարարության մեջ:
Ըստ ԱԳՆ-ի հայտարաության Ռուսաստանի Դաշնության առանձին լրատվամիջոցների հետ Թբիլիսիում փոքր միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսվել:
Հիշեցնենք, ցույցերի արդյունքում ՌԴ նախագահ Պուտինն արգելեց ավիափոխադրումները դեպի Թբիլիսի: