2018 թվականին Վրաստանը գյուղմթերքի արտահանման նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:
Նախորդ տարի Վրաստանից արտահանված ագրոմթերքից ստացված եկամուտը կազմել է 959,2 մլն դոլար: Սա 23.2%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանշից:
2018-ի Վրաստանից արտահանման ամենախոշոր շուկաների ցանկը գլխավորում է Ադրբեջանը՝ 120%: Ադրբեջանին հաջորդում են Ղազախստանը (78%), Ուկաինան (25%) և Եվրամիության երկրները (6%):
Վրաստանի ամենապահանջված մթերքների ցուցակը գլխավորել է գինին` արտահանման 15 տոկոս աճով: Գինուն հաջորդում են հորթի և ոչխարի միսը, ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքները, այնուհետև հանքային ջրերն ու ալկոհոլային խմիչքները: